Սիրուշոն` ԱՄՆ-ում. նոր լուսանկարներ

14:47   31 մարտի, 2015

Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնք արվել են ԱՄՆ-ում: Երգչուհին այցելել է Լոս Անջելեսի արտ-շոու եւ լուսանկարվել իրեն դուր եկած արվեստի նմուշների կողքին:

Հիշեցնենք, որ վերջերս Սիրուշոն եւս մեկ լուսանկար էր հրապարակել, որի մակագրությունից կարելի է ենթադրել, որ նա վերադարձել է Հայաստան:

«Ողջույն, տուն»,-մեկնաբանել էր լուսանկարը նա: Երգչուհու այս գրությունն անտարբեր չի թողել իր երկրպագուներին, ովքեր շտապել էին նրան բարի գալուստ մաղթել:



© NEWS.am STYLE