Քանիե Ուեսթը զբաղվելու է Ջասթին Բիբերի նոր ալբոմի պրոդյուսերական աշխատանքներով

15:04   1 ապրիլի, 2015

Քանիե Ուեսթը զբաղվելու է Ջասթին Բիբերի նոր ալբոմի պրոդյուսերական աշխատանքներով։ Just Jared-ը տեղեկացրել է, որ ռեփերը Ռիք Ռուբինի հետ աշխատելու է երգչի նոր ալբոմը։

Բիբերը USA Today –ին տված հարցազրույցում նշել է՝

«Նոր ալբոմը շատ ավելի փոփոխված է։ Այժմ ես դրական երեւույթների մասին եմ մտածում եւ իմ ստեղծագործական կյանքում փոփոխություններ են սպասվում։ Ինչ կարող եմ ասել, սա կենսափորձ է։ Կան մարդիկ, ում շրջապատում ես մոռանում եմ իմ համոզմունքների մասին։ Հենց սա է ինձ հետ պատահել»։

Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերի վերջին «Believe» ալբոմը լույս է տեսել 2012թ-ին։



© NEWS.am STYLE