Խորհուրդներ փորձառու մայրիկից. որտեղից են հայտնվում երեխաները

22:14   4 ապրիլի, 2015

Ես միշտ երեխաների դաստիարակության ժամանակից մեթոդների կողմնակից եմ եղել եւ կարծել եմ, որ երեխաների բոլոր հարցերին պատասխանել՝ խուսափելով հեքիաթներից եւ զայրացնող ձեւակերպումներից, ինչպիսիք են՝ «Կմեծանաս, կիմանաս», որով հենց մեզ հրամցրել են մանուկ հասակում։ Եվ երբ ծնվեց իմ առաջնեկը ես որոշեցի «միայն ու միայն ճշմարտությունը ասել նրան»։

Ծնողների համար բնականաբար շատ դժվար է երեխաներին բացատրել այս ամենաբարդ հարցը՝ «ծննդաբերության առեղծվածը», հատկապես երբ ցանկանում են թաքցնել այս ամենը երեքամյա երեխայից։ Եվ հենց այս տարիքում էլ իմ դուստրը իմացավ, որ երեխաները լույս աշխարհ են գալիս «մայրիկի փորիկից». այդ ժամանակ ես արդեն սպասում էի իմ երկրորդ երեխային։

Աղջիկս շատ վաղ տարիքից բավականին խելացի եւ նրբանկատ երեխա էր, ուստի նա չշարունակեց հստակեցնել, թե ինչպես է իր եղբայրը դուրս գալիս մայրիկի «փորիկից», սակայն հետո պարզվեց, որ նա իր երեւակայության մեջ մի սարսափելի պատկեր էր ստեղծել, թե ինչպես է բժիշկը կտրվածք անում մայրիկի վրա եւ չէր դադարում հարցեր տալ, թե ինչ կլինի, եթե «ինչ-որ մի բան այնպես չստացվի»։ Իմանալով դստերս վախերի մասին՝ ես չմանրամասնեցի եւ բացատրեցի, որ կգա ժամանակ, երբ կբացվի հատուկ «անցուղին» եւ նրա եղբայրը դուրս կգա։ Փոքրիկ Լյոլյոչկան այնքան ուրախացավ, որ այլեւս ոչ մի հարց չտվեց։

Որդուս՝ Կարենչիկին, չէին շտապում այս մասին պատմել՝ հուսալով, որ դա կանեն դուստրս եւ ամուսինս։ Սակայն երբ մեզ այցելության էր եկել իմ հղի ընկերուհին, տղաս ցանկանում էր բազմոցից ցատկել եւ գրկել նրան, սակայն մենք նրան բացատրեցինք, որ նրա «փորիկում  երեխա կա» եւ պետք է ավելի զգույշ լինել։ Վեցամյա Կարենչիկը չփորձեց մանրամասները պարզել, սակայն մի քանի շաբաթ անց մի լավ մտածեց այդ մասին եւ դիտելով «Animal planet»-ը՝ հասկացել է, որ երեխաները ծնվում են «հետույքից»։ Սա ցնցող բացահայտում էր երեխայի համար։ Ստիպված եղա օգտագործել այդ նույն մեթոդը, որը ես կիրառել էի դստերս հարցում, որպեսզի ինչ-որ մի կերպ հանգստացնեմ տղայիս։ Սակայն այս մի հարցով ամեն ինչ չավարտվեց, քանի որ հաջորդ հարցն այն մասին էր, թե  նա ինչպես է հայտնվել փորիկում։ Հավատարիմ մնալով  իմ սկզբունքներին՝ ես պատասխանեցի, որ «հայրիկը մայրիկին կախարդական սերմ է տվել, որը նա դրել իր փորիկի մեջ»։ Սակայն Կարենչիկը կրկին մի նոր բացահայտում արեց իր համար՝ «Ուրեմն, դու ինձ կուլ ես տվել»։ Բայց ես նահանջեցի եւ բացատրեցի, որ «սերմը մայրիկի փորիկի մեջ դրել են հատուկ սարքի միջոցով»։ Հասկանալով, որ իրեն ոչ մեկը կուլ չի տվել՝ Կարենչիկը փոքր-ինչ հանգստացավ, բայց լուռ կանգնել էր խոհանոցում եւ լրջորեն մտածում էր։ Եվ վերջապես հարցրեց. «Մայրիկ, իսկ ես ինչպես եմ սնվել»։ Ես նրան բացատրեցի, որ մայրիկը կերել է, իսկ սնունդը հատուկ խողովակի միջոցով հասել է նրան։ Եվ հենց այս պահին Կարենչիկի դեմքի արտահայտությունը հուշում էր այն մասին, որ նա այդ պահին մտածում էր. «Օ, Աստված իմ, այս ինչեր եմ ստիպված եղել հաղթահարել» եւ լացակումած ասում է. «Ուրեմն, ես թքով շաղախված սնու՞նդ եմ կերել»։ 

Նշեմ, որ նման հարցերում նա շատ բծախնդիր է եւ ի տարբերություն իր հասակակիցներին՝ նա երբեք այլ մարդկանց բաժակից չի խմում, «կրծած» գրիչներով չի գրում, եւ երբ մի անգամ նրա վրա մրջյուն էր հայտնվել, նա վազեց լոգարան, որպեսզի մաքրի «զզվելի մրջյունի հետքերը»։

Ստիպված էի նրան ասել, որ խողովակը զտիչ ուներ, որը սնունդ առանձնացնում է թքից։ Սա փոքր-ինչ հանգստացրեց Կարենչիկին, եւ նա վերջապես գնաց խաղալու, սակայն մի քանի րոպե անց վերադարձավ եւ հարցրեց. «մայրիկ, իսկ երբ ես քո փորիկում էի, աղիքներին ձեռք տվե՞լ եմ»։ Բացասական պատասխան ստանալուց հետո, նա ուրախացավ; «Իսկ ի՞նչ եմ այնտեղ արել ամբողջ օրը»,-հարցրեց Կարենչիկը։ Հուսալով, որ սա կլինի երեխայի վերջին հարցը՝ պատասխանեցի՝ «լողում էիր»։ «Վե՞րջ։ Գոնե I-pad կուլ տայիր»,- խորհուրդ տվեց տղաս։

Վերջին կես ժամը ես բացատրում էի, թե ինչպես ստացվեց, որ ես կարող էի սնուդ կուլ տալ, բայց «գոնե փոքր I-pad»՝ հնարավոր չէր...

Այսպիսով, որպես փորձառու մայրիկ կարող եմ խորհուրդ տալ հետեւյալը՝ թքած երեխաների դաստիարակության ժամանակից մեթոդների վրա։ Օգտագործեք հին ու բարի հեքիաթները՝ կաղամբի եւ արագիլի մասին։ Ամեն ինչ իր ճիշտ ժամանակին...

 

Յուլիա Վարդանյան

 



© NEWS.am STYLE