Ինչո՞վ են վտանգավոր մրգային հյութերը

19:05   9 ապրիլի, 2015

Այսօր մրգային հյութերը բավականան լայն տարածում ունեն եւ համարվում են, որ դրանք օգտակար են ու վիտամիններով հարուստ։ Շատերը կարծում են, որ հյութ խմելը առողջ ապրելակերպի գրավականներից մեկն է։ Սակայն պարզվել է, որ ամեն ինչ այդպես չէ։

Ամերիկյան հետազոտողները պարզել են, որ մրգային հյութերը կարող են բացասական հետեւանքներ ունենալ  մարդու առողջական վիճակի վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ հյութեր օգտագործելու դեպքում շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը 15 տոկոսով ավելանում է։

Սակայն ամերիկյան գիտնականները բացահայտել են, որ առավել վտանգավոր է նարնջի հյութը։ Եթե ամեն օր նարնջի հյութ ըմպել, ապա դա շաքարային դիաբետի առաջանալու հավանականությունը 20 տոկոսով մեծանում է։ Եվ բացի այդ, նարնջի հյութը նպաստում է ճարպակալմանը։

Հետազոտողները պնդում են, որ նարնջի հյութը մեծ քանակությամբ շաքար է պարունակում է, եւ դրա մեջ շատ քիչ բջջանյութ կա. վերջինիս գործառույթը շաքարը յուրացնելն է։

Իսկ ինչ պետք է անել այս դեպքում։ Անհրաժեշտ է մրգերը բնական վիճակում օգտագործել։

 

Աղբյուրը՝ Otvetin

 



© NEWS.am STYLE