Ինչպես են կատուները օգնում տարբեր հիվանդությունների դեպքում

19:11   10 ապրիլի, 2015

Ֆելինաթերապիան հակացուցումներ չունի։ Ֆելինաթերապիան բուժման մի մեթոդ է, որն օգնում է ապաքինվել ու ազատվել որոշ հիվանդություններից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիվանդությունները, որոնք կարելի է հաղթահարել կատուները օգնությամբ։

Անքնություն

Անքնությունից ազատվելու համար մոտ հինգ րոպե պետք է հպվել կենդանու ճակատին։ Այս գործողությունը հարկավոր է կատարել 2 օրը մեկ անգամ։ Պետք է կիրառել 7-20 գործընթաց՝ ըստ տարիքի։

Ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ

Անձեռոցիկով հակավոր է ծածկել արեւային հյուսակի շրջանը եւ այդ հատվածում պառկեցնել կատվին։ Գործընթացը պետք է շարունակել 5-7 րոպե՝ 7-12 անգամ։ Այս գործողությունը կարելի է կրկնել ամեն օր կամ 2 օրը մեկ անգամ։

Թոքերի հիվանդություն

Թոքերի հիվանդության դեպքում հարկավոր է կատվի ձագուկին պառկեցնել կրծքի շրջանում եւ սպասել մոտ 8 րոպե։ Հետո պետք է նույն գործողությունը կատարել որովայնի եւ թիակների հատվածում։ Բուժման կուրսը՝ 10-12 պրոցեդուրա։

Մրսածություն

Մրսածությունից ազատվելու համար կատվին պետք է պառկեցնել ոտնաթաթերի վրա։ Գործողությունը պետք է կատարել ամեն օր եւ շարունակել այնքան ժամանակ, որքան կբավարարի ձեր նյարդերը։ Բուժման կուրսը՝ 3-4 պրոցեդուրա։

Օստեոխոնդրոզ

Կատվին պետք է 8-15 րոպե պառկեցնել մեջքի հատվածում։ Գործողությունը պետք է կատարել ամեն օր, բուժման կուրսը՝ 7-18 պրոցեդուրա։

Դեպրեսիա

Դեպրեսիայից ազատվելու համար պետք է օրական 15 րոպե խաղալ կատվի հետ։

Հիպերտոնիա

Կատվին պետք է 3-4 րոպե պառկեցնել օձիքի հատվածում եւ օրական 3 անգամ կրկնել այդ գործողությունը։ Բուժման կուրսը՝ 8-15 պրոցեդուրա։

Իմպոտենցիա եւ ֆրիգիդություն

Այս տեսակ հիվանդություններից ազատվելու համար կատվին պետք է պառկեցնել ձվարանների հատվածում եւ մնալ այնքան, որքան հնարավոր է։ Գործողությունը կարելի է կրկնել ամեն օր կամ 2 օրը մեկ անգամ. բուժման կուրսը՝ 25 պրոցեդուրա։

 

 

Աղբյուրը՝ Otvetin

 



© NEWS.am STYLE