Նկարահանվելու է «House Of Cards» սերիալի չորրորդ եթերաշրջանը

13:05   3 ապրիլի, 2015

Նկարահանվելու է «House Of Cards» սերիալի (որը 22 անգամ առաջադրվել է  Emmy մրցանակի համար) չորրորդ եթերաշրջանը, որտեղ գլխավոր դերերում կրկին հանդես են գալու Քեւին Սփեյսին եւ Ռոբին Ռայթը։

Daily Mail-ը տեղեկացրել է, որ նոր եթերաշրջանի նկարահանումները սկսվելու են ամռանը։ Սերիալի նոր էպիզոդները ցուցադրվելու են 2016թ-ին։

Նշենք, որ Քեւին Սփեյսիի մասնակցությամբ քաղաքական դրամայի առաջին եթերաշրջանը մեկնարկել է 2013թ-ին։ Ֆիլմը բավականին մեծ համբավ է ձեռք բերել, ինչպես նաեւ արժանացել մի շարք մրցանակների։

Ի դեպ, House Of Cards» սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2015թ-ի փետրվարի 27-ին։



© NEWS.am STYLE