Իրինա Շեյքի գեղեցկության գաղտնիքները՝ Viva Magazine-ի էջերին

14:07   3 ապրիլի, 2015

Սուպերմոդել Իրինա Շեյքը Viva magazine-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր գեղեցկության գաղտնիքների մասին։ 29-ամյա մոդելը խոստովանել է, որ օգտագործում է առողջարար սնունդ, բայց անսահմանափակ քանակությամբ։

Իսկ սլացիկ կազմավածքը պահպանելու համար գնում է մարզասրահ եւ վարժություններ անում։

«Դուք պետք է սիրեք ձեր մարմինը եւ լավ վերաբերեք դրան։ Ես ժամերով վարժություններ եմ անում եւ հետեւում եմ «Կեր որքան ցանկանում ես, հետո քրտնիր մարզասրահում» կարգախոսին։ Ճիշտ է, ես ամեն օր մարզվում եմ, բայց խուսափում եմ այն վարժություններից, որոնք մկանուտ են դարձնում մարմինը»,- նշել է մոդելը։

Իրինան նաեւ պատմել է, թե ինչպես է իրեն զգում Կրիշտիանու Ռոնալդուից բաժանվելուց հետո։

«Այժմ իմ ամբողջ ժամանակը տրամադրում եմ մարդկանց, ում շատ սիրում եմ ու անհանգստանում եմ նրանց համար։ Այո, ես սիրում եմ իմ աշխատանքը, սակայն կարծում եմ, որ պետք է պահել հավասարակշռությունը՝ եւ աշխատել, եւ կյանքը վայելել։ Չէ՞ որ դա հենց այն է, ինչ մենք ունենք»։



© NEWS.am STYLE