Մարդու օրգանիզմի պատասխան ռեակցիան Coca-Cola-ին

23:05   14 ապրիլի, 2015

Լայն տարածում եւ մեծ ճանաչում վայելող  Coca-Cola ըմպելիքը վնասակար է օրգանիզմի համար։ Գիտնականները պարզել են, թե ինչպիսին է մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան Coca-Colaժին։

Այսպիսով, Coca-Cola խմելուց հետո առաջին10 րոպե անց, օրգանիզմում հայտնվում են 10 թեյի գդալի քանակությամբ ավելորդ շաքար, որը առավելագույն չափաբաժինն է ամբողջ օրվա համար։

Արդեն 20 րոպե անց արյան մեջ բարձրանում է շաքարի մակարդակը, ինչն էլ ուղղակիորեն ազդում է ինսուլինի արտադրության վրա։ Արդյունքում, ամբողջ շաքարը վերածվում է ճարպի։

40 րոպե անց, կոֆեինի կլանումը ավարտվում է, ինչի հետեւանքով լայնանում են բիբերը եւ անգամ հնարավոր է, որ բարձրանա տվյալ անձնավորության զարկերակային ճնշումը։

45 րոպե անց ուժգնանում է դոֆամինի՝ հաճույքի հորմոնի  արտադրությունը։ Եւս 15 րոպե անց ստամոքսում ակտիվանում է մետաբոլիզմը։

Ավելի քան մեկ ժամ անց զուգարան գնալու անհրաժեշտություն է առաջանում։ Օրգանիզմից դուրս  են գալիս կալցիումը, մագնեզիումը, ցինկը, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ոսկորների համար։ Չափից շատ Coca-Cola ըմպելու արդյունքում մարդն ավելի դյուրագրգիռ կամ ալարկոտ է դառնում։

Ահա այսքան վնասակար է Coca-Cola-ն։ Պատկերացրեք, թե ինչ է ձեզ սպասվում, եթե յան ըմպեք ամեն օր։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE