Բեյոնսեն ներկայացրել է իր նոր երգը՝ «Die With You»

11:03   6 ապրիլի, 2015

Համաշխարհային աստղ Բեյոնսեն ներկայացրել է իր նոր երգը՝ «Die With You»։ Երգչուհին իր նոր ստեղծագործությունը հրապարակել է Instagram-ում։ Երգն արդեն հասանելի է «Tidal»-ում, որը պատկանում է Ջեյ Զիին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նյու Յորքում համաշխարային աստղերը մեկնարկել են Ջեյ Զիի «Tidal» երաժշտական ծառայությունը, որի պրոմո արշավին ներկա են եղել մի շարք հայտնի աստղեր՝ Քանի Ուեսթը, Մադոննան, Ալիշա Քիսը, Ռիհանան, Coldplay-ը, Arcade Fire-ը, Daft Punk-ը եւ ուրիշներ։ 



© NEWS.am STYLE