Լիդուշիկ. ես էներգիայով ու էմոցիաներով լի մարդ եմ

21:01   31 դեկտեմբերի, 2012

Լիդուշիկը հայկական էստրադայի ամենափոքրիկ եւ ամենազգացմունքային աստղերից մեկն է: NEWS.am STYLE-ը որոշեց ավելի մոտիկից ծանոթանալ նրա հետ:


Լիդուշիկ ջան, կպատմես, ինչպե՞ս երգչուհի դարձար:

Շատ վաղ տարիքից սկսել եմ երգել: Հետո հաճախել եմ «Արեւիկ»: Երբ զգացի, որ պատրաստ եմ, սկսեցի շարունակել անհատական հանդես գալ եւ դարձա Լիդուշիկ:

Քանի որ դու այդքան էլ մեծ չես և հաճախում ես դպրոց, ինչպե՞ս են քեզ նայում դասընկերներդ:

Դասարանցիներիս հետ ամենասովորական հարաբերությունների մեջ եմ: Հատնի լինելը չի խանգարում,ես կասեի հակառակը:Հաճելի է,երբ քեզ ճանաչում են և հատկապես դիմում են ջերմ ու բարի խոսքերով:

Իսկ դպրոցում քեզ նախանձո՞ւմ են:

Չգիտեմ, չեմ կարծում, թե նախանձում են:

Ի՞նչ պլաններ ունես գալիք տարում՝ տեսահոլովակ, համերգ, նոր երգեր...

Պլաններ նախապես չեմ կազմում,պարզապես անում եմ այն,ինչն այդ պահին ավելի կարևոր է ու անհրաժեշտ: Դե իհարկե նոր երգերն են, գուցե և տեսահոլովակները,ակնկալում եմ նաև համերգային շրջագայություններ:

Քո էներրգետիկան այնպիսինն է, որ քեզ անվանում են «ատոմային ռումբ»: Կասե՞ս, տանը նո՞ւյնպես այդպիսինն ես:

Շատերն են այդպես բնութագրում:Այո, ես էներգիայով ու էմոցիաներով շատ հարուստ եմ:Այդպիսին եմ նաև տանը:

Կպատմե՞ս քո ամենամեծ երազանքը ո՞րն է:

Ամենամեծ երազանք այդպիսին չունեմ: Պահում եմ երազանքներ` ամեն անգամ տարբեր,և ես շատ ուրախ եմ,որ դրանք մի քիչ ուշ կամ շուտ իրականանում են:

Երբևիցե փորձե՞լ ես ինքդ երգ գրել: 

Չեմ ստեղծագործում,բայց իմ բոլոր երգերի ստեղծման գործում ունենում եմ շատ ակտիվ մասնակցություն:

Կասե՞ս, հավատո՞ւմ ես հրաշքների:

Այո,հավատում եմ եւ կարծում, եմ, որ փոքրիկ երազանքներիս իրականանալը արդեն հրաշքներ են:

Ձմեռ պապիկի ո՞ր բերած նվերն է քո մեջ ամենաշատը տպավորվել:

Ամենատպավորիչը 2 տարեկանում ստացածս Չեբուրաշկան էր,որի շուրջ հիմա մեծ հավաքածու կա:

Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE