Քիմ Քարդաշյանի նախկին ընկեր Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

14:08   6 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանի նախկին ընկեր, ամերիկյան ֆուտբոլիստ Ռեջի Բուշն ու նրա կինը՝ Լիլիթ Ավագյանը, սպասում են իրենց երկրորդ երեխային։

Ռեջի Բուշի եւ Քիմ Քարդաշյանի սիրավեպը շարունակվել է մի քանի տարի, սակայն 2010թ-ին զույգը բաժանվել է։

Ավելի ուշ Ռեջին սկսել է հանդիպել Լիլիթ Ավագյանի հետ (ասում են՝ շատ նման է Քիմին)  եւ 2013թ-ին լույս աշխարհ է եկել զույգի դուստրը՝ Բրայզիս Ավագյան Բուշը։ Մեկ տարի անց Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը օրինականացրել են իրենց հարաբերությունները։

Us Weekly –ն հայտնել է, որ 27-ամյա Լիլիթն ու 30-ամյա Ռեջին դեռ չեն մեկնաբանել տարածված լուրերը, բայց աղջկա միկրոբլոգը լի է հղի կանանց վերաբերող նյութերը։

Նշենք, որ Լիլիթը պրոֆեսիոնալ պարուհի է եւ մասնակցել է Dancing With the Stars մրցույթին։

 



© NEWS.am STYLE