«Եվրատեսիլ-2015». «Face The Shadow»-ն 1 միլիոնից ավելի դիտում է գրանցել

12:05   6 ապրիլի, 2015

«Եվրատեսիլ-2015» մրցույթում Հայաստանը ներկայացնող՝ Genealogy խմբի «Face The Shadow» տեսահոլովակը YouTube-ում 1 միլիոնից ավելի դիտում է գրանցել։

«Face The Shadow» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:




© NEWS.am STYLE