Դիետա՝ ըստ բժիշկ Հեյլորդ Հաուզերի

21:19   15 ապրիլի, 2015

Հայտնի դիետոլոգ բժիշկ Հեյլորդ Հաուզերը մշակել է նիհարելու իր մեթոդը։ Նա պնդում է, որ իր առաջարկած դիետան պահելու դեպքում օրգանիզմում ոչ մի վնասակար եւ կողմնակի հետեւանքներ, վիտամինների եւ սպիտակուցների պակաս չեն առաջացնում, քանի որ իր մեթոդը հիմնվում է մրգերի եւ բանջարեղենի օգտագործման վրա։

Բժիշկ Հաուզերի դիետան առանձնանում է ցածր կալորիականությամբ (օրական 1000 կալորիա)։ Եվ բացի այդ, հեղինակը վստահեցնում է, որ իր առաջարկած սննդակարգը հարուստ է վիտամիններով, օգտակար նյութերով եւ սպիտակուցներով։ Հեյլորդ Հաուզերի դիետան պետք է պահել ընդամենը երկու շաբաթ։

Կարելի է օգտագործել՝ միս, միրգ, բանջարեղեն, ձուկ, պանիր, ձու, կաթ եւ կաթնային ըմպելիքներ։

Առաջին նախաճաշ մի կտոր միս, պանիր կամ մեկ ձու + 50գր. հաց։ Կարելի է խմել սուրճ կամ թեյ, կամ ½ բաժակ ոչ քաղցր մրգային հյութ։

Լանչին կարելի է ուտել մի կտոր հաց ու պանիր (պանիրը կարելի է փոխարինել ձվով), բանջարեղենային աղցան, մեկ բաժակ թան եւ ոչ շատ քաղցր մրգեր՝ իհարկե սահմանափակ քանակությամբ։

Ճաշի ժամին պետք է ուտել բանջարեղենային աղցան, միս կամ ձուկ՝ առանց խավարտի, ինչպես նաեւ շատ քաղցր մրգեր։ Կարելի է նաեւ բանջարեղենային ապուրներ ուտել՝ մեկ կտորով հացով։

Քնելուց առաջ կարելի է տաք կաթ կամ մեկ բաժակ թան խմել։ Խմել փոքր կումերով։

 

 

Աղբյուրը՝  justlady.ru



© NEWS.am STYLE