Քիմ Քարդաշյանի աշխատակազմին աղուհացով դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում

22:01   6 ապրիլի, 2015

Քիչ առաջ Քիմ Քարդաշյանի աշխատակազմը ժամանեց Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին աղուհացով։ 34-ամյա աստղի օգնականին եւ աշխատակազմի մյուս անդամներին դիմավորեց Հանրային հեռուստաալիքի հաղորդավար Տիգրան Դանիելյանը։ Օդանավակայանից նրանք ուղեւորվեցին «Mariott» հյուրանոց։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ «Զվարթնոց» օդանավակայանից։



© NEWS.am STYLE