Բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգին տեղափոխել են հիվանդանոց

11:30   7 ապրիլի, 2015

Աշխարհահռչակ բլյուզ երաժշտ Բի Բի Քինգին տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը։ TMZ-ն հայտնել է, որ 89-ամյա երաժշտին հիվանդանոց են տարել երկրորդ կարգի շաքարային դիաբետի սրացման պատճառով։ Բժիշկների փոխանցմամբ, Բի Բի Քինգի օրգանիզմը ջրկազրկվել է։

Նշենք, որ  նման դեպք պատահել է նաեւ անցյալ տարվա հոկտեմբերին։ Երաժշտին կրկին տեղափոխել էին հիվանդանոց, ինչի արդյունքում նա ստիպված է եղել չեղյալ հայտարարել ութ ելույթ։



© NEWS.am STYLE