Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանելու ապրիլի 8-ին

18:06   7 ապրիլի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Հայաստան է ժամանել Քիմ Քարդաշյանի «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի աշխատակազմը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ 34-ամյա հեռուստաստղը Հայաստան է գալու ապրիլի 8-ին ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի եւ քույրերի հետ։

Աղբյուրը նշել է, որ Քիմը Հայաստան կատարած այցի 7 օրերի ընթացքում գնալու է Գյումրի, Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Ազգային արխիվ, ինչպես նաեւ Երեւանի կենտրոնում գտնվող շատ այլ հաստատություններ։



© NEWS.am STYLE