Հինգ միջոց՝ նիհարելու համար

20:21   20 ապրիլի, 2015

Գարնանային առաջին տաք օրերի գալուն պես կանայք միանգամից սկսում են մտածել ամառային հանգստի՝ հատկապես իրենց գեղեցիկ մարմինը ցուցադրելու մասին։ Սակայն ինչպես վերականգնել սլացիկ կազմվածքը՝ ազատվելով ձմեռային շրջանում կուտակված ավելորդ կիլոգրամներից։

Առաջարկում ենք ծանոթանալ այն միջոցներին, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։

Խորհուրդ №1. Առավոտյան եւ քնելուց առաջ խմեք հետեւյալ հրաշագործ ըմպելիքը՝ մեկ բաժակ եռացրած ջրի մեջ պետք է լցնել մեկ թեյի գդալ դարչին եւ մեղր։ Մեղրը հարկավոր է ավելացնել վերջին վայրկյանին եւ անմիջապես խմել։

Խորհուրդ №2. Առավոտյան պետք է ուտել վարսակաշիլա կամ ձվածեղ եւ խմել մեկ բաժակ սուրճ, բայց... ըմպելիքի մեջ անհրաժեշտ է ավելացնել մի պտղունց կարմիր չիլի պղպեղ, դարչին եւ վանիլին։ Այս համեմունքները կարգավորում են մարսողական համակարգը։

Խորհուրդ №3. Ուտելուց առաջ հարկավոր է մեկ ու կես բաժակ տաք ջուր խմել։

Խորհուրդ №4. Կոնֆետների եւ բուտերբրոդների փոխարեն նարինջ ու թուրինջ կերեք։

Խորհուրդ №5. Երկար ծամեք սնունդը։ Սա օգնում է շուտ հագենալ եւ հավելյալ չսնվել։

 

 

Աղբյուրը՝  lad-y.ru



© NEWS.am STYLE