Քարդաշյանի աշխատակազմը վերջին նախապատրաստական աշխատանքներն է տանում Երեւանում

21:01   7 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանի աշխատակազմը վերջին նախապատրաստական աշխատանքներն է կատարում Երեւանում՝ նախքան 34-ամյա աստղի եւ նրա ընտանիքի անդամների այցը։ Նշենք, որ Քարդաշյան ընտանիքը Երեւան է ժամանելու վաղը՝ ապրիլի 8-ին։

Մինչ այդ, նրա աշխատակազմի անդամները, որոնք Երեւան են ժամանել ապրիլի 6-ին, նկարահանումներ են իրականացնում քաղաքի կենտրոնում՝ պատրաստվելով հայտնի աստղի այցին։

Մանրամասները՝ NEWS.am Style-ի տեսանյութում եւ լուսանկարներում։




© NEWS.am STYLE