09:05 8 ապրիլի, 2015Քիմ Քարդաշյանին դստեր եւ ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի հետ «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղից հայտնի հեռուստաաստղն ամբողջ ընտանիքով մեկնել է Երեւան:





Քիմին ուղեկցել է նաեւ քույրը՝ Քլոեն, ով ի դեպ, շիկահեր է դարձել:

Քարդաշյանների ամբողջ ընտանիքը, բացի Քենդալից, այցելելու են նաեւ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

NEWS.am STYLE-ը արդեն տեղեկացրել է, որ Քիմն ու քույրերը մնալու են Հայաստանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, որտեղ արդեն ամրագրված է երկու հարկաբաժնի համարները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը վերջերս մեկնաբանել էր Daily Mail-ի՝ Քիմ Քարդաշյանի նախնիների մասին տարածած լուրերը:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash, X17Online