Բելգիայում պատրաստվել է աշխարհի ամենամեծ շոկոլադե շոգեքարշը

12:40   3 հունվարի, 2013

Բելգիայում պատրաստվել է աշխարհի ամենամեծ շոկոլոդե շոգեքարշը: Հսկան ունի 33 մետր երկարություն եւ 1,2 տոննա քաշ: Գլուխգործոցը ցուցադրվում է Բրյուսելի Հարավային կայարանում, հայտնում է Interfax-ը:

Շոգեքարշի հեղինակները նշել են, որ այս քայլով ցանկանում են հանրության ուշադրությունը հրավիրել շոկոլադի արտադրության եւ վաճառքի վրա, քանի որ անցած տարի Եվրոպայում բարձրորակ շոկոլադի պահանջարկն ընկել է:



© NEWS.am STYLE