Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը, Նորթը եւ Քլոեն ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան (ֆոտո, վիդեո)

21:19   8 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանը դստեր եւ ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան։ Քարդաշյանների ընտանիքը դուրս է եկել VIP սրահից։

Քիմին եւ նրա ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։ NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ Քարդաշյանին դիմավորել են հայկական տարազով եւ ավանդական աղուհացով։

Քիմ Քարդաշյանը ձեռքով ողջունեց հավաքվածներին, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների որեւէ հարցի։ Միայն լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք երջանիկ է հայաստանում լինելու համար, Քարդաշյանը կարճ արձագանքեց.  «Շատ երջանիկ եմ»։Լրագրողները շրջափակել են նրա մեքենան եւ փորձում են հարցեր ուղղել, սակայն ապարդյուն։ Նշենք, որ Քարդաշյանները ժամանել են մեկուկես ժամ ուշացումով։

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ Քիմն ու նրա ընտանիքը մնալու են Հայաստանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, որտեղ արդեն ամրագրված են երկու հարկաբաժնի համարները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը  մեկնաբանել էր Daily Mail-ի՝ Քիմ Քարդաշյանի նախնիների մասին տարածած լուրերը:


Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



© NEWS.am STYLE