Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ ժամանեց «Մարիոթ» հյուրանոց (վիդեո)

21:49   8 ապրիլի, 2015

Քիչ առաջ Քիմ Քարդաշյանը, ամուսինը, դուստրը եւ քույրը ժամանեցին «Մարիոթ» հյուրանոց, որտեղ մնալու են իրենց հայաստանյան այցի ընթացքում։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ հյուրանոցի առջեւ հավաքված բազմաթիվ երկրպագուները նրանց դիմավորեցին ողջույնի բացականչություններով։ Առաջինը «Մարիոթ» մտավ Քանիե Ուեսթը փոքրիկի հետ։ Այնուհետեւ մեքենայից իջավ Քիմ Քարդաշյանը, որը ձեռքով ողջունեց հավաքվածներին եւ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ հյուրանոց՝ կրկին չպատասխանելով ոչ մի հարցի։

Քարդաշյանին ուղեկցում էր նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը:

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ Քիմն ու նրա ընտանիքը մնալու են Հայաստանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, որտեղ արդեն ամրագրված են երկու հարկաբաժնի համարները:



© NEWS.am STYLE