«Զվարթնոցում» պատրաստվում են դիմավորել Քիմ Քարդաշյանին (ֆոտո)

20:15   8 ապրիլի, 2015

Քիչ անց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին եւ նրա ընտանիքին տեղափոխող օդանավը։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանց ժամանումից ժամեր առաջ օդանավակայանի սպասասրահում հավաքվել են մեծ թվով լրագրողներ։

Քարդաշյաններին դիմավորելու է եկել Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաեւ տարազով աղջիկներ, որոնք աղուհացով սպասում են հյուրերի ժամանմանը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան են ժամանելու նրա ամուսինը, դուստրը եւ քույրերից մեկը։ Նրանք կանգ են առնելու «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նախապես երկու հարկաբաժնի համարներ են ամրագրել իրենց եւ Քարդաշյանի հսկայական աշխատակազմի հետ, որը նախապատրաստական աշխատանքների նպատակով Հայաստան է ժամանել դեռ 2 օր առաջ։



© NEWS.am STYLE