Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ. Քարդաշյանի առաջին բառերը Հայաստանում (ֆոտո)

22:17   8 ապրիլի, 2015

Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Սրանք էին Քիմ Քարդաշյանի առաջին եւ առայժմ միակ հրապարակային բառերը Հայաստան ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում։

Ամերիկահայ հայտնի հեռուստաստղը հրաժարվեց պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերին, ամուսնու, դստեր, քրոջ եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ օդանավակայանից։

«Մարիոթ» հյուրանոցի առջեւ հավաքված հարյուրավոր երկրպագուներին եւ լրագրողներին նույնպես չհաջողվեց որեւէ հարցի պատասխան ստանալ հեռուստաաստղից։

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը Հայաստանում կմնա 8 օր, որի ընթացքում Երեւան ժամանած աշխատակազմի հետ կնկարահանի մի քանի սերիա իր ռեալիթի շոուի համար։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



© NEWS.am STYLE