Քարդաշյանը ընթրում է Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում

00:04   9 ապրիլի, 2015

Ժամեր առաջ Երեւան ժամանած հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրանոց մտնելուց կարճ ժամանակ անց դստեր եւ ամուսնու՝ Քանյե Ուեսթի ուղեկցությամբ գնացել է Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկը՝ ընթրելու։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ բարձրացել են ռեստորան, որից հետո ռեստորանի մուտքը փակվել է։ Քարդաշյանի հետ ընթրիքին մասնակցում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Միացյալ ազատական ազգային կուսակցության համահիմնադիր Լևոն Մարտիրոսյանը՝ կնոջ հետ։



© NEWS.am STYLE