Քլոե Քարդաշյան. Հայաստանում մեր հանդեպ սերն ու դիմավորումը ցնցող է

00:41   9 ապրիլի, 2015

Քլոե Քարդաշյանն իր միկրոբլոգում պատմել է Հայաստան այցի տպավորությունների մասին։

«Հայաստան, մենք այստեղ ենք։ Ես կցանկանայի, որ բոլոր ժպիտների մեջ լիներ նարնջագույն սիրտը, որ կարողանայի ցույց տալ հայկական դրոշը, բայց այժմ եւ դեղին սրտով յոլա կգնամ»,- գրել է Քլոեն՝ հրապարակելով այցի տեսանյութը։

«Հայաստանում մեր հանդեպ սերն ու դիմավորումը ցնցող է։ Ես չեմ կարող պատկերացնել ծաղիկների այն քանակությունը, որ դուք՝ Հրեշտակներդ մատուցեցիք մեզ։ Այնքան եմ ուզում ցերեկով տեսնել Հայաստանը։ Հույս ունեմ քնել։ Ոգեւորված եմ, որ այստեղ եմ»,- գրել է նա։



© NEWS.am STYLE