Դուք լավագույն հայուհին եք. երկրպագուհին՝ Քիմ Քարդաշյանին (Ֆոտո)

00:51   9 ապրիլի, 2015

Ապրիլի 8-ի երեկոյան Երեւան ժամանած ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ավարտել է ընթրիքը Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում։ Ամուսնու եւ դստեր ուղեկցությամբ ռեստորանից դուրս եկած հեռուստաաստղին դիմավորել է երկրպագուների հոծ բազմություն։

Քարդաշյանը երկրպագուների եւ լրագրողների հարցերին չէր պատասխանում, երկրպագուների հաճոյախոսություններին արձագանքում էր ժպիտով, միայն շնորհակալություն հայտնեց երկրպագուհիներից երկուսին, որոնք բղավեցին. «Դուք շատ գեղեցիկ եք», եւ «Դուք լավագույն հայուհին եք»։

Երկրպագուները Քարդաշյանի ընտանիքին ուղեկցեցին մինչեւ մեքենա, ապա նաեւ՝ «Մարիոթ» հյուրանոց, որտեղ իջեւանել է հեռուստաստղը իր ամուսնու, դստեր, քրոջ եւ աշխատակազմի հետ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am STYLE-ը, Քարդաշյանը մեր տեղեկություններով Հայաստանում կմնա ութ օր, որի ընթացքում կնկարահանվեն նրա ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուի մի քանի սերիաներ։



© NEWS.am STYLE