«Իմ հայրը եւ պապիկը այնքան հպարտ կլինեին». Քիմ Քարդաշյան

06:34   9 ապրիլի, 2015

«Իմ հայրը եւ պապիկը այնքան հպարտ կլինեին». այսպես է մեկնաբանել 34-ամյա հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն իր այցը Հայաստան, որը եղել է երեկ՝ ապրիլի 8-ին:


Քիմն իր Instagram-ի էջում հրապարակել է լուսանկարներ՝ Երեւանյան այցի վերաբերյալ, եւ գրել նաեւ.

«Իմ ամուսինը եւ դուստրը նույնպես եկել են Հայաստան, որպեսզի ծանոթանան իմ ժառանգության հետ եւ ավելի շատ բան իմանան իմ նախնիների մասին: Այնքան ոգեւորված եմ, չեմ կարողանում քնել»:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը, նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթը, փոքրիկ Նորթը եւ Քլոե Քարդաշյանը Հայաստանում կլինեն մոտ 8 օր:



© NEWS.am STYLE