Քիմ Քարդաշյանը՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ (ֆոտո)

13:57   9 ապրիլի, 2015

Քիչ առաջ քրոջ՝ Քլոեի հետ Երեւանում շրջելու դուրս եկած հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը նախ այցելել է «Մայր Հայաստան» հուշարձան, որտեղ մի փոքր զբոսնելուց եւ լուսանկարներ անելուց հետո ուղեւորվել է «Կասկադ» համալիր։


Ենթադրվում է, որ հետո Քիմն ու Քլոեն ուղեւորվելու են քաղաքից դուրս։

Հիշեցնենք, որ Քարդաշյանի ամուսինն՝ Քանիե Ուեսթն ու դուստրը՝ Նորթը, որոնք նույնպես նախօրեին ժամանել են Հայաստան, այսօր քույրերին չեն ուղեկցում։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE