Քիմ Քարդաշյանը կառավարությունում հանդիպում է Հովիկ Աբրահամյանի հետ

15:06   9 ապրիլի, 2015

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Կասկադի ռեստորաններից մեկում ճաշելուց հետո գնաց կառավարություն՝ հանդիպելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ կառավարության առաջ հավաքվել էին երկրպագուներ, որոնցից մեկին Քիմ Քարդաշյանը ինքնագիր նվիրեց: 

Նշենք, որ մինչեւ այդ կառավարության շենք էր եկել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը լրագրողների հարցին, թե արդյոք կառավարություն է եկել՝ Քարդաշյանի հետ հանդիպելու, ասաց՝ ոչ։

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ այսօր նախատեսվում է նաեւ Քարդաշյանի այցը քաղաքից դուրս։



© NEWS.am STYLE