Քարդաշյանը ստորագրեց երկրպագուի ձեռքով նկարած իր դիմանկարը (ֆոտո)

15:20   9 ապրիլի, 2015

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այսօր՝ ապրիլի 9-ին, անակնկալ մատուցեց իրեն սպասող երկրպագուներից մեկին։ Երկրպագուն մատիտով նկարել էր Քիմ Քարդաշյանի դիմանկարը եւ նրան խնդրեց ստորագրել այն։

Քիմ Քարդաշյանը չմերժեց եւ ինքնագիր տվեց՝ Kim Kardashian West:

Հիշեցնենք, որ Քարդաշյանն ու քույրը՝ Քլոեն, կառավարություն են գնացել՝ հանդիպելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Մինչեւ այդ նա գնացել էր «Կասկադ» համալիր, որտեղ նույնպես մեծ իրարանցում էր առաջացրել։



© NEWS.am STYLE