21:22 4 հունվարի, 2013Մոլորակի ամենահայտնի անձնավորություններից մեկին` սուպերմոդել Նաոմի Քեմփբելին թալանել են Փարիզում: Հայտնի չէ, թե ինչ են գողացել չարագործները, սակայն անցած տարվա վերջին օրերը Քեմփբելն անցկացրել է հաշմանդամի սայլակին, քանի որ կողոպտիչները նրան հրել են գետնին, ինչի արդյունքում ձգվել են նրա ոտքի ջլերը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Քեմփբելին թալանել են Ֆրանսիայի մայրաքաղաքում, երբ նա փորձել է տաքսի նստել: Ինքը` աստղը, ենթադրել է, որ հանցագործները հետապնդել են իրեն եւ ընտրել հարմար պահն, երբ նա մենակ կմնա, որպեսզի գողանան նրա ոսկյա զարդերը:
Թե երբ աստղի վիճակը կկարգավորվի, հայտնի չէ: Այժմ նա բուժվում է Կոլորադոյում: