Քլոե Քարդաշյան. «Մայր Հայաստանը» խորհրդանշում է խաղաղություն՝ ուժի միջոցով»

16:02   9 ապրիլի, 2015

«Մայր Հայաստանը» խորհրդանշում է խաղաղություն՝ ուժի միջոցով», այս մասին Քլոե Քարդաշյանը գրել է Instagram-ում՝ մեկնաբանելով իր այցը Երեւանի Հաղթանակի զբոսայգի։

«Երեւանում տեսա «Մայր Հայաստան» հուշարձանը, որը խորհրդանշում է խաղաղություն՝ ուժի միջոցով։ Հուշարձանը կարող է հիշեցնել հայ նշանավոր կին-գործիչների մասին, ովքեր զենք են վերցրել եւ իրենց ամուսինների հետ պայքարել թուրքական զորքերի եւ քրդական զինվորների դեմ։ Ես կին եմ, լսեք իմ ճիչը։ Երջանիկ եմ, որ այստեղ եմ»,- Instagram-ում գրել է Քլոեն։



© NEWS.am STYLE