Երկրպագուները երկու ժամից ավելի հյուրանոցի մոտ սպասում են Քարդաշյանին

17:41   9 ապրիլի, 2015

Այս պահին «Մարիոթ» հյուրանոցի դիմաց երկրպագուների մեծ բազմություն է հավաքվել, ովքեր եկել են տեսնելու Քիմ Քարդաշյանին։ Ի դեպ, այստեղ է նաեւ ՀՀԿ տատիկը։ Երկրպագուները վանկարկում են «Քար-դաշ-յան»՝ պահանջելով, որ հայտնի քույրերը դուրս գան հյուրանոցից։

Նշենք, որ լուրեր տարածվեցին, որ Քարդաշյանները դուրս են եկել եւ այլեւս հյուրանոցում չեն։ Նրանց տեղափոխող մեքենաները գնացել են անհայտ ուղղությամբ։ Այժմ հյուրանոցի մուտքի մոտ նրանց սպասող ոչ մի մեքենա չկա։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Քարդաշյանների ընտանիքը պատրաստվում է քաղաքից դուրս գնալ։

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE