Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ Գեղարդի վանքում է

18:29   9 ապրիլի, 2015

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոեի, ամուսնու եւ դստեր հետ քիչ առաջ այցելեց Գեղարդի վանական համալիր։ 

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը փոխել է հագուստը՝ առավոտյան զբոսանքի մարմնագույն շրջազգեստի եւ բարձրակրունկների փոխարեն հագնելով ամբողջովին սեւ սպորտային հագուստ եւ մարզակոշիկներ:

Ի դեպ, Քարդաշյանի ողջ ընտանիքը սեւ ու ավելի հարմարավետ հագուստներով է:

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ Քարդաշյանները վանք են գնացել անվտանգության մեծ թվով աշխատակիցների եւ նկարահանող սեփական խմբի ուղեկցությամբ։Նշենք, որ հայաստանյան այցի շրջանակում Քարդաշյանը նախատեսում է այցելել նաեւ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նաեւ Գյումրի, որտեղ հնարավոր է այցելի հորական կողմից իր հեռավոր ազգականներին։

Այս օրերի ընթացքում Քիմ Քարդաշյանի նկարահանող խումբը մի քանի սերիա է նկարելու Քարդաշյանի ընտանիքի մասին պատմող Keeping up with the Kardashians ռեալիթի շոուի համար։



© NEWS.am STYLE