«Քիմ Քարդաշյանի կլոնները». քույրերը Երեւանում շրջում են իրենց հայ զարմուհիների հետ (ֆոտո)

19:44   9 ապրիլի, 2015

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին եւ ընտանիքին հայաստանյան այցի ընթացքում ուղեկցում են նրա զարմուհիները։ Այս մասին Քիմ Քարդաշյանը նախօրեին գրել էր Instagram-ի իր էջում։


Ենթադրվում է, որ խոսքը սեւահեր երկու հայուհիների մասին է, որոնք այսօր առավոտից Քարդաշյան քույրերի հետ զբոսնում էին մայրաքաղաքում, լուսանկարվում նրանց հետ։

Արտասահմանյան մամուլն արդեն հասցրել է նկատել այս կանանց նմանությունը Քարդաշյանի հետ եւ կնքել նրանց «Քիմ Քարդաշյանի կլոններ»։



© NEWS.am STYLE