«Ինչպես ես». Քարդաշյանի առաջին հայերեն խոսքը հայրենիքում. Exclusive NEWS.am STYLE (ֆոտո)

20:11   9 ապրիլի, 2015

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա հետ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած նկարահանող խումբն այսօր՝ ապրիլի 9-ին, մոտ 1 ժամ նկարահանումներ է կատարել Գեղարդի վանքային համալիրի տարածքում։

 

Ամբողջ ընթացքում վանքը փակ է եղել այցելուների եւ լրագրողների համար։Համալիրից դուրս գալուց հետո NEWS.am STYLE-ի թղթակցին հարցին, թե հավանել է արդյոք Գեղարդը, Քիմ Քարդաշյանը պատասխանել է՝ «այո, շատ»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչ հայերեն բառ է հասցրել սովորել, աստղը հայերեն արտասանել է. «Ինչպե՞ս ես»։ Քարդաշյանի ամուսինը՝ Քանիե Ուեսթը, նույնպես Գեղարդից իր տպավորությունների մասին հարցին պատասխանել է կարճ. «Գեղեցիկ է»։ (տեսանյութը շուտով)

Հիշեցնենք, որ Քարդաշյանը Գեղարդ էր գնացել քրոջ, ամուսնու եւ դստեր հետ։



© NEWS.am STYLE