Քարդաշյանը քաբաբ է կերել «Սերգեյի մոտ»

21:11   9 ապրիլի, 2015

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Գեղարդի վանքից ընտանիքի հետ այցելել է Գառնի գյուղում հայտնի «Սերգեյի մոտ» կոչվող վայր՝ ընթրելու։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչեւ նրանց գալը՝ սեղաններն արդեն պատրաստ էին, անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տվել ներս մտնել։

Հյուրերի հեռանալուց հետո ռեստորանի աշխատակիցները մեր թղթակցին ասել են, որ Քարդաշյանն ու ընտանիքը համտեսել են քաբաբ եւ աղցան։

Նշենք, որ «Սերգեյի մոտ»-ը Գառնիի բնակիչ Սերգեյ Գաբրիելյանի տանը գտնվող հայկական խոհանոց է, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում։

Այստեղ առաջարկում են հայկական ավանդական խոհանոց։Հիշեցնենք, որ մինչեւ այդ Քարդաշյաններն ու նրանց հետ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած նկարահանող խումբը մոտ 1 ժամ նկարահանում են կատարել Գեղարդի վանական համալիրի տարածքում։



© NEWS.am STYLE