Քիմ Քարդաշյան. Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետի հետ

09:50   10 ապրիլի, 2015

Ինչպես երեկ հաղորդել էինք, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, ով օրերս ժամանել է Հայաստան:

Ռեալիթի շոուի 34-ամյա աստղն իր Instagram-ում այդ հանդիպումից նկար է հրապարակել եւ մակագրել. «Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ»:

«Պարոն վարչապետը նշեց, որ հպարտ է, որ մենք հպարտ հայեր ենք եւ չենք մոռանում մեր արմատները»,-գրել է Քիմը՝ ավելացնելով  #NeverForget հեշթեգը:



© NEWS.am STYLE