Ինչպիսի սեղան էին գցել Քիմ Քարդաշյանի համար Գառնիում

10:45   10 ապրիլի, 2015

Երեկ ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Գեղարդի վանք այցելելուց հետո, գնացել է Գառնի գյուղ եւ ընթրել տեղի «Սերգեյի մոտ» վայրում։

Քիմ Քարդաշյանի երկրպագուների կայքերից մեկում հայտնվել է լուսանկար, թե ինչպիսի սեղան էին գցել Քիմ Քարդաշյանի համար Գառնիում (ի դեպ, լուսանկարում գրված է Երեւան, բայց Քարդաշյանը ընթրել է Գառնիում)։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդել է, որ մինչեւ նրանց գալը՝ սեղաններն արդեն պատրաստ էին, անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տվել ներս մտնել։Հյուրերի հեռանալուց հետո ռեստորանի աշխատակիցները մեր թղթակցին ասել են, որ Քարդաշյանն ու ընտանիքը համտեսել են քաբաբ եւ աղցան։

Նշենք, որ «Սերգեյի մոտ»-ը Գառնիի բնակիչ Սերգեյ Գաբրիելյանի տանը գտնվող հայկական խոհանոց է, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում։

Այստեղ առաջարկում են հայկական ավանդական խոհանոց։Հիշեցնենք, որ մինչեւ այդ Քարդաշյաններն ու նրանց հետ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած նկարահանող խումբը մոտ 1 ժամ նկարահանում են կատարել Գեղարդի վանքային համալիրի տարածքում։



© NEWS.am STYLE