Քիմ Քարդաշյանին մեծ տորթ են նվիրել (ֆոտո)

11:34   10 ապրիլի, 2015

Քիչ առաջ հատուկ Քիմ Քարդաշյանի համար մի մեծ տորթ են առաքել «Մարիոթ» հյուրանոց։ Այս հաճելի անակնակալն արդեն փոխանցել են ամերիկյան հայտնի հեռուստաաստղին։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում Քիմ Քարդաշյան այսօր պատրաստվում է այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, ով օրերս ժամանել է Հայաստան:

Ռեալիթի շոուի 34-ամյա աստղն իր Instagram-ում այդ հանդիպումից նկար է հրապարակել եւ մակագրել. «Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ»:



© NEWS.am STYLE