Քարդաշյան քույրերը «Մալխաս» ջազ ակումբում են

20:39   10 ապրիլի, 2015

Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղեր Քարդաշյան քույրերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից անմիջապես մեկնել են «Մալխաս» ջազ ակումբ։ Քանիե Ուեսթը, որը նրանց ուղեկցում էր Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում, այժմ նրանց հետ չէ։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ ակումբում փակ երեկույթ է, այցելուների եւ լրագրողների մուտքն արգելված է։ Ակումբի մուտքի մոտ եկել են մի խումբ երկրպագուներ, որոնք արդեն 2 օր փորձում են գուշակել Քարդաշյանի երթուղին եւ հանդիպել նրան՝ սելֆի անելու կամ ստորագրություն ստանալու ակնկալիքով։



© NEWS.am STYLE