Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ ընթրում է ռեստորանում. տեսանյութ

22:22   10 ապրիլի, 2015

Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն արդեն 3-րդ անգամ նախընտրում է ընթրել Հյուսիսային պողոտայում գտնվող նույն՝ «Պրովանս» ռեստորանում:

Այսօր՝ ապրիլի 10-ին, իր այցելության 3-րդ օրը Քարդաշյանը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի, ամուսնու՝ Քանիե Ուեսթի եւ նրանց ուղեկցող 2 զարմուհիների հետ երեկոյան այցելել է «Պրովանս» ռեստորան:

Փոքրիկ Նորթն ամբողջ օրվա ընթացքում ծնողների հետ չի եղել: 

Հիշեցնենք, որ մինչեւ այդ Քարդաշյաններն այցելել էին «Մալխաս» ջազ ակումբ եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  



© NEWS.am STYLE