Քարդաշյանի ժեստը. նա պիցցա է ուղարկել հյուրանոցի առջեւ հավաքված երկրպագուներին

23:35   10 ապրիլի, 2015

Ռեալիթի շուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն այսօր՝ ապրիլի 10-ի երեկոյան, մի քանի պիցցա է ուղարկել «Մարիոթ» հյուրանոցի բակում իրեն սպասող երկրպագուներին։ 

Ականատեսները NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեցին, որ պիցցաները հավաքվածներին բաժանել են այն ժամանակ, երբ Քարդաշյանն ընթրում էր Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում։

Նրանց տրամադրած լուսանկարում երեւում է՝ ինչպես են երկրպագուները «սելֆի» անում պիցայի հետ։ Քարդաշյանն այս ժեստով թերեւս փորձել է մեղմել արդեն երկու օր իրեն հավատարմորեն, բայց ապարդյուն սպասող երկրպագուների հիասթափությունը։

 

 

Լուսանկարը՝ Տիգրանուհի Մարտիրոսյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE