Քիմ Քարդաշյանի 84-ամյա երկրպագուն 4 ժամից ավելի սպասում էր նրան. տեսանյութ

00:00   11 ապրիլի, 2015

Հայաստանում Քիմ Քարդաշյանի ամենատարեց երկրպագուն 84 տարեկան է։ Սուրիկ Գիլանյանը այսօր «Մարիոթ» հյուրանոցի առջեւ չորս ժամից ավելի սպասում էր ամերիկահայ աստղին, սակայն այդպես էլ նրան չհանդիպեց։ 

«Էդ կրասավիցին ուզում ենք տեսնենք»,- NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց 84-ամյա երկրպագուն։

Սուրիկ Գիլանյանը, այնուամենայնիվ, խոստովանեց, որ Քարդաշյանին երբեք չի տեսել, միայն լսել է, որ «կրասավից է», իր գնահատականը կտա միայն տեսնելուց հետո։



© NEWS.am STYLE