«Մենք պետք է ընդունենք ցավը եւ հաղթահարելով այն` շարունակենք մեր գոյությունը որպես պետություն». Քլոե Քարդաշյան

07:59   11 ապրիլի, 2015

Երեկ՝ ապրիլի 10-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Ես եւ Քիմը հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:
Մենք պետք է ընդունենք ցավը եւ հաղթահարելով այն` շարունակենք մեր գոյությունը որպես պետություն
»,-նշել է նա՝ հեշթեգերում օգտագործելով #NeverForget #Armenia բառերը:

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը Ծիծեռնակաբերդ էր գնացել անմոռուկի կրշքանշանով:



© NEWS.am STYLE