Գյումրեցի բլոգերը անակնկալ է պատրաստել Քիմ Քարդաշյանի համար

10:40   11 ապրիլի, 2015

Գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանն անակնկալ է պատրաստել ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի համար: 

Բլոգերը տեղեկացել է, որ հայաստանյան այցի շրջանակում Քիմը հնարավոր է՝ Գյումրի այցելի եւ պատրաստվում է նրան նվիրել Արա Պապյանի «ARBITRAL AWARD OF THE PRESIDENT OF THE UNITED STATES OF AMERICA WOODROW WILSON, FULL REPORT OF THE COMMITTEE UPON THE ARBITRATION OF THE BOUNDARY BETWEEN TURKEY AND ARMENIA WASHINGTON, NOVEMBER 22nd, 1920» գիրքը, որտեղ արխիվային փաստաթղթեր կան նրա ազգական՝ Վահան Քարդաշյանի համար:

NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Արա Նախշքարյանը պատմեց, որ Վահան Քարդաշյանը 1920-ական թթ. համագործակցել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հետ եւ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի սահմանային քարտեզի գծման հարցում:

«Ես Քիմին կուզենայի առաջարկել, որ նա ֆիլմ նկարի իր ընտանքիի պատմության մասին, ապա այն ցույց տա Օբամային եւ խնդրի, որ վերջինս որոշակի ներդրում ունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»,- ասաց բլոգերը:



© NEWS.am STYLE