Քլոե Քարդաշյանը՝ Ցեղասպանության մասին. «Ես եւ իմ քույրը փորձում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել ոչ միայն Հայոց Ցեղասպանության հարցի վրա»

10:46   11 ապրիլի, 2015

Երեկ՝ ապրիլի 10-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո Քլոե Քարդաշյանը Instagram-ում գրառում է կատարել.

«Ես եւ իմ քույրը փորձում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլեւ ընդհանրապես ցեղասպանություն երեւույթի վրա։ Գիտելիքը ուժ է։ Երբ մենք տեղեկացված ենք ինչ-որ բանի մասին, ապա կարող ենք ավելի ճիշտ քայլեր կատարել։ Ցեղասպանությունը՝ զանգվածային մարդասպանությունը, դատապարտելի եւ գարշելի արարք է։ Մի ամբողջ ազգ կամ ռասա բնաջնջելը Աստծո կամքը չէ։ Պատմական ճշմարտացի իրադարձությունների մասին մարդկանց պատմելն ու սովորեցնելը մեր պարտքն է։ Մեր պարտքն է նաեւ չլռել եւ բարձրացնել, երբ ինչ-որ մի ազգ կամ ռասա տառապում է։ Լռությունը ուժ է տալիս չարագործներին եւ ոչնչով չի օգնում խոշտանգումների ենթարկվածներին»։

Նշենք, որ Քլոե Քարդաշյանը Ծիծեռնակաբերդ էր գնացել՝ անմոռուկի նշանը կրծքին։ Քարդաշյան քույրերին անմոռուկներ էր նվիրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:



© NEWS.am STYLE