Եվա Ռիվասը՝ Քիմ Քարդաշյանի այցի մասին. «Զզվելի է, որ իմ ազգը այդքան անբնական, արհեստական ու կեղծ է»

11:18   11 ապրիլի, 2015

Հայտնի երգչուհի Եվա Ռիվասն իր կարծիքն է արտահայտել օրեր առաջ Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանի մասին։ Facebook-յան էջում երգչուհին հետեւյալ գրառումն է կատարել (հեղինակային տեքստը պահպանված է)։

«Մի քանի խոսք եմ ուզում ասել այն ամենի մասին, ինչ այժմ կատարվում է Հայաստանում։ Ես այստեղ եմ։ Եկել է Քիմ Քարդաշյանը՝ շատ հարգելի, մեծատառով մի մարդ ինձ համար։ Որքան մաղձ թափվեց այդ աղջկա վրա, միայն այն բանի համար, որ նա պոռնո հոլովակ է նկարահանել։ ԱՄՈՈՈՈՈՈԹ։ Որքան ցեխ շպրտեցին GQ ամսագրում մերկ նկարահանվելու համար. հայկական մաղձը, անարգանքն ու վիրավորանքը։ Նա գեղեցիկ է, հարուստ, երիտասարդ, ազդեցիկ ու հետաքրքիր: Նա ՀԱՅՏՆԻ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Բայց բոլորը փորձում էին կեղտ լցնել Քիմի վրա այն բանի համար, որ նա այնպիսին է, ինչպիսին կա: Նա Երեւան է եկել, ու ամբողջ Հայաստանը ծնկի է եկել նրա առաջ։ Մարդիկ խավարասերների նման վազում են նրա հետեւից, ասես Քիմը երկրորդ Հիսուսն է: Արդեն երկու օր է բոլոր ԶԼՄ-ները շների պես վազում ու հետեւում են նրա յուրաքանչյուր քայլին: Այդ ամենը տեղադրվում է Instagram-ում, Facebook-ում, մյուս բոլոր սոցկայքերում, հոդվածներում: Զզվելի է, որ իմ ազգն այսքան կեղծավոր ու արհեստական է: Կամ սիրեք, կամ մի սիրեք, կամ արհամարհեք, կամ ոչ: Եղեք բնական, ոչ թե կեղծավոր, եւ մի գործեք ամբոխի ազդեցությամբ: Քիմը աստղ է, երբ նա այստեղ է, դուք այնքան մեղմ եք նրան վերաբերում, իսկ երբ հեռվում է, ցեխ եք շպրտում նրա վրա: Հուսով եմ ակնարկը հասկանալի է: Ես այլեւս ոչինչ չեմ ցանկանում անել այս երկրի համար, որովհետեւ գիտեմ՝ եթե փոքր-ինչ սխալվեմ, ինձ կհոշոտեն էժան մսի պես, բայց հետո կմոռանան այդ մասին, եթե մի լավ բան անեմ: Ես չեմ սիրում փոխել կարծիքս, ուստի մեր ուղիները տարբեր են, հարգելիներս: Երբ պոռնո հոլովակ նկարեմ, կտեղեկացնեմ ձեզ, որ խոսելու թեմա ունենաք: Քիմը աստղ է։ Չնայած ձայնային տվյալների կամ այլ տաղանդների բացակայության՝ ես անչափ սիրում եմ նրան, ու իմ կարծիքը չի փոխվի, նույնիսկ նրա ամենավատ արարքի դեպքում: Հուսով եմ՝ բոլոր ակնարկները ճիշտ ընդունվեցին։ Եվ. Ռ.»,- գրել է Եվան:



© NEWS.am STYLE