Mirror. «Ինը փաստ Հայաստանի՝ Քիմ Քարդաշյանի հայրենիքի մասին»

12:44   11 ապրիլի, 2015

Հայաստանը շարունակում է մնալ համաշխարհային պարբերականների ուշադրության կենտրոնում, ինչն իհարկե, ուղղակիորեն պայմանավորված է Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի այցով։

Համաշխարային հանրությունը այնքան էլ լավ տեղեկացված չէ Հայաստան պետության մասին, ուստի, Mirror ամսագիրը որոշել է անդրադառնալ Հայաստանին՝ Քիմ Քարդաշյանի նախնիների  հայրենիքին։

Ի դեպ, հոդվածագիրը խոստովանել է, որ նա նույնպես ոչինչ չի իմացել մեր երկրի մասին, սակայն որոշակի տեղեկություններ իմանալուց հետո ներկայացրել է Հայաստանին վերաբերող ինը փաստ։

Նախ լրագրողը քարտեզի վրա ցույց է տվել Հայաստանի դիրքը։ Նա նաեւ նշել է, որ հայկական ազգանունները վերջանում են «յան»-ով, իսկ Հայաստանի բնակչության թիվ համընկնում է Լոնդոնի բնակչության մեկ երկրորդին։

Բացի այդ, հոդվածում ասվում է, որ Քիմի նախնիները ԱՄՆ են եկել՝ փրկվելով Հայոց Ցեղասպանությունից։ Լրագրողը հայտնել է, որ բրիտանացի հայտնի հաղորդավար եւ գործարար Դեւիդ Դիքենսոնը նույնպես հայ է (ազգանունը՝ Գուլեսարյան)։

«Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է։ Եթե ցանկանում եք գեղեցիկ բնություն ու տպավորիչ ավերակներ տեսնել, ապա գնացեք Հայաստան»,- գրել է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանում կարելի է անուշահամ ծիրան համտեսել եւ հին սովետական մեքենաներ տեսնել։



© NEWS.am STYLE